Պակիստանի հյուսիս-արեւմուտքի Փեշավար քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատակազմը սկսել է հատուկ վարժեցված շներ օգտագործել ժամանած ուղեւորների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Փեշավար ժամանած ուղեւորները պարտադիր կորոնավիրուսի էքսպրես-թեստ են հանձնում։ Հավաքված կենսանյութը հոտոտում է շունը։ Եթե նման «անալիզից» հետո նա նստում է, ապա թեստի արդյունքը դրական է հայտարարվում։

Ինչպես հավաստիացրել են օդանավակայանի աշխատակազմում, ներկա պահին շների օգնությամբ կորոնավիրուս է հայտնաբերվել չորս ուղեւորի մոտ։