Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը 24 օր չի երեւացել հանրության առաջ, ինչն այս տարի նրա ամենաերկար բացակայությունն է դարձել: Վերջին անգամ նա ողջունել է հանրությանը մայիսի 7-ին Փհենյանում համերգի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա ամենաերկար բացակայությունն է այս տարի»,-ասել է հյուսիսկորեացի պաշտոնյաներից մեկը՝ չնշելով բացակայության հավանական պատճառները: Նա նշել է, որ այս պահին տեղին չէ որեւէ գնահատական տալը:

Ավելի վաղ հյուսիսկորեացի փորձագետները նշել են, որ Կիմ Չեն Ընն այս տարի հազվադեպ է երեւացել հանրության առաջ՝ կորոնավիրուսի հետ կապված մտավախությունների ֆոնին:

Անցած տարի մայիսին Կիմ Չեն Ընի երկար բացակայությունից հետո խոսում էին նրա լուրջ հիվանդության կամ մահվան մասին: Սակայն դրանից հետո նա հայտնվեց հանրության առաջ՝ մասնակցելով Սունչհոնի գործարանի բացման արարողությանը: