ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ավստրալիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրման համար դիտարկում է ամերիկյան վարչակազմի 35-րդ ղեկավար (1961-ից 1963 թվականներին) Ջոն Քենեդու (1917-1963) դուստր Քերոլին Քենեդու թեկնածությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը`վկայակոչելով Axios-ը:
Բայդենը քննարկում է նաեւ ԱՄՆ 35-րդ նախագահ եւ սենատոր Թեդ Քենեդու կրտսեր եղբոր այրու` Վիկի Քենեդու թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը Արեւմտյան Եվրոպայի երկրներից մեկում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում:
Քերոլին Քենեդին Տոկիոյում որպես դեսպան է աշխատել Բարաք Օբամայի երկրորդ վարչակազմում: Սպիտակ տունը պարբերականին չի մեկնաբանել կադրային առաջարկները:





























