Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Վլադիմիր Պուտինի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ծովում լողալուց հրաժարվելը՝ դա պետության ղեկավարի «անձնական տարածքն» անվանելով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը Սոչի կատարած այցի ընթացքում Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջարկել է լողալ ծովում, վերջինս հաճույքով համաձայնել է:

«Ոչ անվտանգություն, ոչ առողջություն. դա ես չգիտեմ եւ չեմ կարող բացատրել, դա նախագահի անձնական տարածքն է՝ լողացել է, չի լողացել, ես այստեղ ոչ մի տեղեկություն չունեմ եւ չեմ պատրաստվում ներխուժել այդ անձնական տարածք»,- Պեսկովը պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչու Պուտինը չգնաց Լուկաշենկոյի հետ ծովում լողալու, եւ արդյո՞ք դա կապված է պետության ղեկավարի առողջության եւ անվտանգության հետ:

Համատեղ ծրագրերը, ինչպես նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը, իրագործվել են. «հաջորդ օրը՝ շաբաթ օրը, երկու նախագահները ոչ ֆորմալ պայմաններում շարունակել են իրենց շփումը եւ միասին ծովային զբոսանք են կատարել»: