Թագուհին մերժել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ծրագիրը, որը ցանկանում էր, որ թագավորական նոր զբոսանավը կոչվի Եղիսաբեթ II թագուհու ամուսնու՝ ապրիլին մահացած արքայազն Ֆիլիպի անունով, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի տվյալներով՝ նավը կկոչվի արքայազն Ֆիլիպի անունով, որը դեր է խաղացել արքայական նախկին «Բրիտանիա» զբոսանավի նախագծման մեջ, եթե Բուքինգհեմյան պալատը համաձայնի դրան: Սակայն բրիտանական միապետի Լոնդոնի պաշտոնական նստավայրն ասել է, որ նման առաջարկը «չափազանց նշանակալի է», եւ «սա այն չէ, ինչ մենք խնդրել ենք»,- նշում է թերթը:
Զբոսանավի շինարարությունը կսկսվի 2022 թվականին եւ ջրի մեջ կիջեցվի առաջիկա մի քանի տարիներին: Շուտով կհայտարարվի նավի նախագծման եւ կառուցման մրցույթը՝ «շեշտը դնելով բրիտանական նախագծային փորձի եւ բնապահպանական տեխնոլոգիաների վերջին նորամուծությունների ցուցաբերման վրա»: Ակնկալվում է, որ նավը կգործի առնվազն 30 տարի, իսկ դրա անձնակազմում կլինեն թագավորական ՌԾՈՒ-ի նավաստիներ:
Թագավորական ընտանիքի ներկայացուցիչները չեն օգտագործի այս զբոսանավը անձնական ճանապարհորդությունների համար, ինչպես դա արվում էր «Բրիտանիա»-ի դեպքում, բայց կկարողանան արտերկրյա այցեր կատարել կառավարության խնդրանքով: Նավի վրա, որի արժեքը կազմում է մինչեւ 200 միլիոն ֆունտ սթեռլինգ (284 միլիոն դոլար), նախատեսվում է անցկացնել բարձր մակարդակի հանդիպումներ եւ դիվանագիտական բանակցություններ` համաձայն Բորիս Ջոնսոնի ծրագրերի՝ կապված ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո (Brexit) այլ երկրների հետ կապերը կարգավորելու հետ:
Նախկին թագավորական զբոսանավը, որն այցելել է 135 պետություն, 44 տարվա օգտագործումից հետո շահագործումից հանվել է: 1994 թ. Ռուսաստան Էլիզաբեթ II-ի պետական այցի ընթացքում «Բրիտանիա»-ի վրա կազմակերպվել է հանդիսություն՝ Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի (1931-2007) պատվին: Նավը ներկայումս խարսխված է Էդինբուրգի նավահանգստում եւ օգտագործվում է որպես թանգարան:





























