ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահ Ջո Բայդենին մեղավոր է համարում «ԱՄՆ-ն կործանելու» հարցում: Այս մասին հաղորդում է New York Post-ը:

Բայդենի հասցեին Թրամփի մեղադրանքները կապված են Չինաստանի, Մերձավոր Արեւելքի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքի, ինչպես նաեւ հարավային սահմանին ճգնաժամի հետ:

Սպիտակ տան նախկին ղեկավարը կարծում է, որ Բայդենի նախագահության ժամանակ վատթարացել են այլ երկրների հետ հարաբերությունները:

«Այն, ինչ մնում էր նրան անել, ոչինչ չանելն էր...Դա պարզապես խենթություն է, թե նրանք ինչ արեցին»,-պարզաբանել է Թրամփը: