Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարը կոչ է արել համավարակին պատրաստության եւ պատասխան միջոցառումների մասին միջազգային պայմանագրի շուրջ անհապաղ գլոբալ բանակցություններ սկսել, հաղորդում է Reuters-ը:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը նաեւ ասել է, որ կազմակերպությանն անհրաժեշտ է կայուն եւ ճկուն ֆինանսավորում: «Միակ առաջարկությունը, որը, իմ կարծիքով, առավելապես կնպաստի ԱՀԿ-ի եւ առողջապահական ոլորտի գլոբալ անվտանգության ամրապնդմանը` համավարակին պատրաստության եւ պատասխան միջոցառումների մասին պայմանագիրն է, որը կարող է նաեւ ամրապնդել անդամ պետությունների միջեւ հարաբերությունները եւ նպաստել համագործակցությանը: Սա գաղափար է, որի ժամանակը եկել է»,- ասել է նա:





























