Հնդկաստանում Գանգես գետից դուրս են բերել կորոնավիրուսից 6 մահացածների մարմինները, հաղորդում է India TV  հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանություններին:

«Գետից դուրս են բերվել կորոնավիրուսից 6 մահացածների մարմինները: Բժիշկների խումբը վերջին ծիսակարգերն է անցկացրել դիակիզարաններում՝ համապատասխան կորոնավիրուսով վարակված մարդկանց մարմինների հետ վարման սկզբունքներին»,-հայտնել է տեղացի պաշտոնյաներից մեկը:

Նա նշել է, որ չի հաջողվել նույնականացնել մարմինները, քանի որ դրանք քայքայվել են: