Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի է ունեցել պետական մանկավարժական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի մագիստրոս շրջանավարտների վկայագրերի հանձնման հանդիսավար արարողությունը: 77- ամյա պատմություն ունեցող պետական բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմը սա համարում է մեծ ձեռքբերում:
«Կյանք ենք ճանապարհում այս բուհի մագիստրոսների երկրորդ սերնդին: Սա ես մեծ հպարտությամբ եմ նշում ու հույս հայտնում , որ սկսվում է ձեզ համար մի նոր ու դժվարին ճանապարհ, որը կանցնեք պատվով ու հաղթանակով»,-իր ելույթում ասել է բուհի ռեկտր-պրոֆեսոր Վարդեւան Գրիգորյանը:




























