Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկի հանրապետության հնկատմամբ օդային ոլորտում Արեւմուտքի սահմանափակումների պատճառով Մինսկն ավելի քիչ բան չի կստանա, քան կկորցնեն արեւմտյան երկրները Բելառուսի օդային տարածքը շրջանցելու պատճառով:
Ինչպես երեքշաբթի իր կայքում տեղեկացրել է «ՍԲ. Բելառուս սեգոդնյա» պետական պարբերականը, Բելառուսի նախագահը Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության հարցերով հանդիպմանը հայտնել է, որ վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ բարձրացվել է այս միջադեպի թեման:
«Հաշվի առնելով, որ արգելվել է թռնել արեւմտյան ուղղությամբ, ընկերությունը որոշակի խնդիրներ ունի. հավանաբար խնդիրների 25 տոկոսն ավելացել է նաեւ քովիդի հետ կապված: Դե նաեւ պետբյուջեն ինչ-որ կոպեկներ քիչ կստանա, քանի որ նրանք չեն ցանկանում թռնել մեր տարածքի վրայով: Մենք շատ ավելի քիչ բան չեն ստանա, քան նրանք կկորցնեն մեր տարածքը շրջանցելով թռնելիս»,- պարբերականը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքերը:
Մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռնող Ryanair-ի ինքնաթիռը շտապ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում՝ ականապատման մասին հաղորդագրության պատճառով, որը պարզվեց, որ կեղծ է: Այդ ինքնաթիռով թռնում էր Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասեւիչը: Մինսկի օդանավակայանում փաստաթղթերը ստուգելիս Պրոտասեւիչը բերման էր ենթարկվել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով, այդ թվում` «զանգվածային անկարգություններ կազմակերպելու»: Պրոտասեւիչի հետ միասին բերման էր ենթարկվել նաեւ Ռուսաստանի քաղաքացի Սոֆիա Սապեգան: Արեւմտյան մի շարք երկրներ, այդ թվում` ԵՄ-ն, քննադատել են կատարվածը, նրանք պահանջում են ազատ արձակել Պրոտասեւիչին եւ Սապեգային: Եվրոպական երկրները հայտնել են, որ Մինսկը հորինված պատրվակով է ստիպել օդանավին վայրէջք կատարել իր օդանավակայանում, արգելել է բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել իր տարածքով եւ քննարկում են Մինսկի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Որոշ ավիաընկերություններ որոշեցին թռներ` շրջանցելով Բելառուսի օդային տարածքը:





























