Բանգլադեշում 20 տարվա որոնումներից հետո ձերբակալվել է որսագողը, որը կասկածվում է ոչնչացման վտանգի տակ գտնվող 70 վագրերի սպանության մեջ, հայտնել է BBC-ն:
Խաբիբ Թալուքդերը, հայտնի որպես Վագր Խաբիբ, ձերբակալվել է երեք օրդերներից հետո: Նա աշխատում էր Հնդկաստանի եւ Բանգլադեշի սահմանին գտնվող Սունդարբանսի անտառում:
Այս տարածքում բնակվում է բենգալյան վագրերի՝ աշխարհում ամենամեծ պոպուլյացիան: Վայրի բնության մեջ դրանցից ընդամենը մի քանի հազար է մնացել: Սեւ շուկայի վաճառականները գնում ու վաճառում են այս վագրերի կաշին, ոսկորները եւ նույնիսկ միսը:
«Նա երկար ժամանակ փախուստի մեջ է եղել», - ասել է ոստիկանության պետ Սայդուր Ռահմանը:
50-ամյա Խաբիբ Թալուքդերը իր «կարիերան» սկսել է անտառում մեղր հավաքելով: Տեղի բնակիչները «հավասարապես հարգում են եւ վախենում են նրանից»: «Նա վտանգավոր մարդ է, որը կարող է անտառում [վագրերի] հետ միայնակ կռվել», - ասել է նրանցից մեկը:
Ոստիկանության եւ անտառտնտեսության վարչությունը տարիներ շարունակ փորձել է ձերբակալել Խաբիբ Թալուքդերին: «Նա գաղտնի մտել է Սունդարբանս եւ վայրի կենդանիներ որսացել, չնայած անտառ մուտք գործելը վաղուց արգելված է», - ասել է ոստիկանության խոսնակը: «Խաբիբը զբաղվում է հանցավոր գործունեությամբ, չնայած նրա դեմ կան մի քանի գործ է հարուցված: Այստեղ ազդեցիկ բանդաներ են ներգրավված»:





























