ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի՝ ինչպես է բաշխելու աշխարհում կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութերի 80 մլն դեղաչափերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում մենք կհայտարարենք աշխարհում մեր պատվաստանյութերի դեղաչափերի բաշխման գործընթացի մասին»,-նրա խոսքը մեջբերում է Reuters-ը:
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին հայտարարել է, որ հունիսի վերջին ԱՄՆ-ն այլ երկրների ընդհանուր առմամբ 80 մլն դեղաչափ կուղարկի, որից 20 միլիոնը հունիսի վերջին կփոխանցվի պանդեմիայի դեմ պայքարող երկրներին:





























