Գաղտնի 007 գործակալ Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգն ամուսնացել է դերասանուհի Ռեյչել Վայսի հետ:
Ըստ The Telegraph-ի` Քրեյգի եւ Վայսի գաղտնի ամուսնությունը տեղի է ունեցել Նյու Յորքի եկեղեցիներից մեկում:
Արարողությունը շատ համեստ է եղել, որպես հյուրեր մասնակցել են Քրեյգի 14-ամյա դուստրը, Վայսի 5-ամյա որդին, ինչպես նաեւ հարսի եւ փեսայի երկու մոտ ընկերները:
Ռեյչել Վայսը նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Նրան առավել հանրահայտ են դարձրել «Մումիա» եւ «Մումիան վերադառնում է» բլոկբաստերները:



























