Եվրահանձնաժողովը Շենգենյան գոտու ամրապնդման հարցով նոր ռազմավարություն է ներկայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նոր ռազմավարության համաձայն՝ Շենգենյան գոտու ձեւավորման հիմքում ընկած է 3 սկզբունք: «Դա ԵՄ արտաքին սահմանների արդյունավետ կառավարումն է, ներքին սահմանային հսկողության բացակայության փոխհատուցման հարցով միջոցների խստացումը, ինչպես նաեւ Շենգենյան գոտու հուսալի կառավարման ապահովումը»,-ասվում է փաստաթղթում:
Եվրահանձնաժողովի տեղեկություններով՝ Շենգենյան գոտում ապրում է 26 երկրներում ավելի քան 420 մլն մարդ:





























