Կիպրահունական եւ Կիպրոսի թուրքական կողմը կապող հսկիչ անցակետը կբացվի ուրբաթ օրը: Դա առաջին սահմանափակման չեղարկումն է 2020 թվականի դեկտեմբերից, որը սահմանվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Նշվում է, որ դա կնպաստի ազատ տեղաշարժին, մարդկանց միջեւ շփումների զարգացմանը, վստահության ամրապնդմանն ու ընդհանուր առմամբ սոցիալ-տնտեսական դրության լավացմանը:





























