Գերմանիան նախատեսում է վճարել պատվաստանյութեր արտադրողներին տարեկան 600-700 միլիոն չափաբաժին պահուստային հզորություն ստեղծելու համար` օգնելու երկրին պայքարել ապագա համաճարակների դեմ: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Յենս Շպանը, հայտնել է Reuters-ը:

Կառավարությունը նախատեսում է տենդերներ հայտարարել համավարակներին պատրաստ լինելու հնգամյա պայմանագրերի համար: «Մենք կառավարությունում համաձայնության ենք եկել, որ ցանկանում ենք հզորություններ ապահովել Գերմանիայում եւ Գերմանիայի համար պատվաստանյութերի արտադրության համար», - ասել է Շպանը:

Արտադրության անկումը եւ ԵՄ մատակարարման թույլտվություններից մեծ կախվածությունը դանդաղեցրել են Գերմանիայում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը: Երկիրը ցանկանում է մեծացնել ներքին արտադրությունը՝ ապագա համավարակների դեպքում պատվաստանյութերի պակաս չունենալու համար:

Փետրվարին Գերմանիան ստեղծել է պատվաստանյութերի արտադրության աշխատանքային խումբ` նպատակ ունենալով մեծացնել ներքին արտադրությունը եւ լրացնել մատակարարման շղթայի բացերը:

Գերմանիան նաեւ պատվաստանյութերը կարգավորող իր մարմնի՝ Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտի ներքո ստեղծելու է պատվաստանյութերի արտադրության կենտրոն, ասել է Շպանը: