ԱՄՆ ռազմական UH-1  ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Ճապոնիայի հարավում՝ Ցուկեն կղզում, հաղորդում է NHK-ը:

Ըստ տեղեկությունների՝  ուղղաթիռը վայրէջք է կատարել բնակելի տներից 120 մ հեռավորության վրա գտնվող դաշտում:

Անձնակազմի 5 անդամներից ոչ ոք չի տուժել:

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառը շարժիչի հետ կապված խնդիրն է եղել: