ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին վրիպակ է թույլ տվել. կորոնավիրուսի դեմ պայքարի եւ պատվաստումների վերաբերյալ իր ելույթում նա ասել է, որ այս հունվարից, այսինքն` «15 ամսվա ընթացքում» կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը զգալիորեն նվազել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հունվարի 20-ից, այսինքն` մոտ 15 ամսվա ընթացքում, վարակման ամենօրյա դեպքերի միջին թիվը 184.000-ից իջել է 19.000»,- ասել է Բայդենը:

Սպիտակ տունը մեջբերեց ելույթի տեքստը շտկված վրիպակով. դրանում «15» թիվը ջնջված է, իսկ կողքին` քառակուսի փակագծերում «5» թիվն է:

Սա ներկայիս նախագահի առաջին սայթաքումը չէ: Անցյալ ամիս Բայդենը շփոթել էր էսկալացիա եւ պատվաստում բառերը եւ սխալ էր արտասանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը: