Թուրքիան համաձայնել է վերահսկողություն հաստատել Քաբուլի միջազգային օդանավակայանում սեպտեմբերի սկզբին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո, հաղորդում է National-ը:
Գործարքը բխում է Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի ապագայի անորոշությունից՝ Աֆղանստանի մայրաքաղաքում բռնությունների վերջին ալիքից հետո:
Օդանավակայանը որպես մուտքի կարեւոր կետ է դիտվում միջազգային հանրության համար, որը ձգտում է պահպանել դիվանագիտական ներկայությունն Աֆղանստանում:
Տեղի պաշտոնյաները National-ին հայտնել են, որ մտահոգություններ կան Աֆղանստանի կառավարության` միջազգային օդային ճանապարհորդության համար պատասխանատվություն ստանձնելու կորողության կապակցությամբ: «Փորձառության բացակայության պատճառով մենք միայն աֆղանացիների մասնակցությամբ օդանավակայանները կառավարելու հնարավորություն չունենք եւ նաեւ մասնավոր կապալառուներ ներգրավելու ֆինանսական հնարավորություններ չունենք»,- ասել է պաշտոնյաներից մեկը:
Մայիսին միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլին ասել էր, որ բանակցություններ են ընթանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ այն մասին, թե ինչպես լավագույնս ապահովել օդանավակայանի անվտանգությունը:
Կարծես թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայի հետ 130 միլիոն դոլար արժողությամբ գործարք է համաձայնեցվել:
Թուրքական զորքերն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում տեղակայված են 2003 թվականից, սակայն չեն մասնակցում ռազմական գործողություններին:





























