Սպիտակ տունը բիզնես առաջնորդներին եւ կորպորացիաների ղեկավարներին կոչ է արել խստացնել անվտանգության միջոցառումները կիբեռհարձակումներին պաշտպանվելու համար:
Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդում կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Աննա Նայոբերգերը, հաղորդում է AP-ը:
Նրա խոսքով՝ վերջին կիբեռհարձակումները ընկերություններին ստիպել են վերանայել հիմնական բիզնես օպերացիաների համար ծրագրերը:





























