ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհաավաքվի հունիսի 8-ին` հաջորդ գլխավոր քարտուղարի համար առաջարկություն ներկայացնելու համար եւ գրեթե հաստատ կհաստատի ՄԱԿ-ի ներկայիս ղեկավար Անտոնիո Գուտերեշին, ով միակ թեկնածուն է:
Այնուհետեւ 15 հոգանոց խորհրդի առաջարկությունը կուղարկվի 193 հոգանոց Գլխավոր ասամբլեայի նախագահին, ով պետք է հաստատի Գլխավոր քարտուղարի ընտրության բանաձեւը, հայտնում է AP-ն:
Ավանդաբար ՄԱԿ-ի բարձրագույն պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ՄԱԿ-ի անդամ պետության կողմից, բայց դա ՄԱԿ-ի կանոնադրության կամ 2015 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձեւի պահանջ չէ, որը նախկինում հիմնականում գաղտնի ընտրությունն ավելի բաց ու թափանցիկ էր դարձնում:
Գուտերեշը՝ Պորտուգալիայի նախկին վարչապետը եւ ՄԱԿ-ի` փախստականների հարցերով ղեկավարը, ասամբլեայի կողմից ընտրվել էր 2016-ի հոկտեմբերին:
Այս տարի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիմել է յոթ մարդ` առանց որեւէ կառավարության աջակցության, այդ թվում` Էկվադորի նախկին նախագահ Ռոզալիա Արտեագան:
Գուտերեշը, ում հնգամյա լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին, միակ թեկնածուն էր, որը առաջադրվել էր ՄԱԿ-ի անդամ պետության` իր հայրենի Պորտուգալիայի կողմից:





























