Եվրամիությունը պետք է քննարկի տարաձայնությունների կարգավորման միջոցները, այլապես չի կարողանա աշխատել։ Այս մասին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Միգել Բերգերն այն բանից հետո, երբ Հունգարիան արգելանք է դրել ԵՄ համատեղ հայտարարության վրա, որում քննադատվում էր Չինաստանի քաղաքականությունը Հոնկոնգի նկատմամբ։

Բերգերը Թվիթերում գրել է, որ ԵՄ միասնական արտաքին քաղաքականությունը եւ անվտանգության քաղաքականությունը չի աշխատի, եթե արգելակվեն համատեղ նախաձեռնությունները։

«Հունգարիան կրկին արգելանք է դրել Հոնկոնգի վերաբերյալ ԵՄ հայտարարության վրա։ Երեք շաբաթ առաջ նույնը եղավ Մերձավոր Արեւելքի հետ կապված»,- գրել է նա։ «Մեզ պետք են լուրջ բանակռիվներ տարաձայնությունները կարգավորելու միջոցների մասին, ներառյալ որակյալ մեծամասնության քվեարկությունը»։