Սպիտակ տունն ընդունել է չմիջամտության դիրքորոշում՝ կապված ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվների՝ 2 տարով արգելափակման հարցով ֆեյսբուքի որոշման հետ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ դա ընկերության որոշումն է:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր հարթակ, լինի դա ֆեյսբուքը կամ թվիթթերը, որը տեղեկություն է տրամադրում միլիոնավոր ամերիկացիների, պատասխանատու է ապատեղեկատվության դեմ պայքարի համար»,-նշել է Պսակին:





























