Ելույթ ունենալով թոք շոուի շրջանակում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ մտադիր է շարունակել ակտիվ քաղաքական գործունեությունն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին իմպիչմենթ հայտարարել, հաղորդում է գրում է Newsweek-ը:

Պարբերականը դիմել է Թրամփի գրասենյակ՝ հետագա մեկնաբանություն ստանալու համար, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Հրապարակման հեղինակների գնահատմամբ՝ նույնիսկ եթե Թրամփը որոշի առաջադրվել 2022 թվականին ներկայացուցիչների պալատում, ապա պետք է հաղթի այդ մրցարշավը: Ավելին, հանրապետականները ստիպված կլինեն վերահսկողության տակ առնել ներկայացուցիչների պալատը, որպեսզի Թրամփը խոսնակ դառնալու շանս ունենա: