ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրոպայում ռուսական պատվաստանյութի գրանցումը ձգձգվում է նրա համար, որպեսզի մրցակիցները կարողանան երկարաժամկետ պայմանագրեր կնքել: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:
«Դա վերաբերում է պատվաստանյութին եւ այն որպես աշխարհքաղաքական զենք կիրառելուն: Առաջին հերթին, չեմ կարծում, որ Արեւմուտքը դրանում մեղադրում է Ռուսաստանին: Դա անհեթեթություն է»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Եվրոպայում ռուսական պատվաստանյութի գրանցման ձգձգումը կապված է կոմերցիոն շահերի հետ:





























