ԱՄՆ օդուժը հույս ունի իր արսենալում ավելացնել առաջին հիպերձայնային զենքը 2022-2023 թվականներին: Դրանք կլինեն արագ արձագանքման հիպերձայնային հրթիռները, որոնք պետք է արտադրվեն ARRW ծրագրի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ Օդուժի նյութատեխնիկական ապահովման հրամանատարության ղեկավար գեներալ Առնոլդ Բանչին:
«ARRW-ը ծրագիր է, որում մենք շարունակում ենք միջոցներ ներդնել: Մենք դեռեւս հույս ունենք, որ կստանանք առաջին հիպերձայնային միջոցները 2022 թվականին կամ 2023 թվականի սկզբում»,-հայտարարել է ամերիկացի զինվորականը: «Այդ ծրագրում մենք լրացուցիչ միջոցներ ենք ներդնում գնումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ փորձարարական աշխատանքների առումով: Մենք իսկապես ջանքեր ենք գործադրում, որպեսզի ստանանք այդ օպերատիվ պատրաստության առաջին միջոցները հնարավորինս արագ: Եւ ծրագիրը շարունակում է առաջխաղացումը»,-ընդգծել է գեներալը հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
ԱՄՆ Օդուժը նախկինում եւս փորձել է ստեղծել հիպերձայնային զենքի երկու տեսակ, սակայն հրաժարվել է այդ ծրագրից 2020 թվականին:





























