Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին կողմն է Եվրամիության կազմում արեւմտյան բալկանյան երկրների ընդգրկմանը, հաղորդում է DW-ը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի այդպիսի ընդլայնումը կարող է դրական լինել խաղաղության եւ բարեկեցության համար: Սասոլին համոզված է, որ Արեւմտյան Բալկաններում տեղակայված պետությունների ընդգրկումը ԵՄ կազմում կարող է չափազանց շահավետ լինել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրոպայի համար, քանի որ կնպաստի այդտեղ կայունությանը, բարգավաճմանն ու խաղաղությանը: Նա ընդգծել է, որ ընդգրկման օպերատիվությունը կախված կլինի հանգամանքից, թե որքան հաջողությամբ կիրագործվեն անհրաժեշտ չափորոշիչները ԵՄ-ին անդամակցման համար յուրաքանչյուր երկրի կողմից, որտեղ դեռեւս պետք է ավարտին հասցվեն բարեփոխումները:
Պարբերականը հիշեցնում է, որ Արեւմտյան Բալկաններին են դասվում Սերբիան եւ Չեռնոգորիան, որոնց հետ Բրյուսելն արդեն վարում է համապատասխան բանակցություններ, ինչպես նաեւ Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան, որոնք պաշտոնապես համարվում են ԵՄ կազմում ընդգրկվելու թեկնածուներ: Տարածաշրջանին է դասվում նաեւ Բոսնիա-Հերցեգովինան եւ Կոսովոն, որոնք դիտարկվում են որպես պոտենցիալ թեկնածուներ:
Սակայն ԵՄ ոչ բոլոր երկրներին են կողմ այդպիսի ընդլայնմանը: 2019 թվականին Ֆրանսիան, Նիդերլանդներն ու Դանիան արգելափակել էին ԵՄ կազմում Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի ներառման մասին բանակցությունների որոշումը՝ հղում անելով այդ երկրներում բարեփոխումների շրջանում առաջընթացի բացակայությանը: 2020 թվականի վերջում Չեխիան եւ Սլովակիան արգելափակել էին եվրոպական մակարդակում կարեւոր փաստաթղթի ստորագրումը, որը պետք է նպաստեր արեւմտաբալկանյան երկրների ինտեգրմանը: Իր հերթին Բուլղարիան կտրուկ է արձագանքում Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունների հարցում:





























