ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստորտենբերգը սպառնալիք է համարում Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցությունը: Այդ մասին նա հայտարարել է  WELT AM SONNTAG-ին տված հարցազրույցում:

Հրապարակման համաձայն՝ Ստոլտենբերգը նշել է, որ Միությունը բախվել է նոր սպառնալիքների հետ: «Մենք նկատում ենք, որ վերջին շրջանում Ռուսաստանն ու Չինաստանն է՛լ ավելի շատ են համագործակցում ինչպես քաղաքական, այնպես են ռազմական առումով»,-ասել է նա՝ հավելելով, որ դա «նոր չափում է եւ լուրջ մարտահրավեր»:

Երկու երկրներն է՛լ ավելի են համակարգում իրենց որոշումները բազմակողմանի կազմակերպություններում, ինչպես ՄԱԿ-ը: «Բացի այդ, երկու երկրներն անցկացնում են համատեղ մանեւրեր, միասին կատարելագործում են հեռավոր թռիչքները մարտական ինքնառիռներում եւ ծովային գործողությունները, սակայն նրանք նաեւ ինտենսիվ կերպով փոխանակում են իրենց փորձը զենքի համակարգերի եւ Համացանցում վերահսկողության գործում»:

ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտարարել է, որ միությունը օրակարգ կսահմանի «ՆԱՏՕ 2030» խորագրով մեկ շաբաթ անց բարձր մակարդակում: Նպատակն է միությունը դարձնել «ուղղված դեպի ապագան»: Օրակարգը պետք է պատասխան առաջարկի ուժերի բալանսը փոխելու եւ աշխարհում անվտանգությանն որ մարտահրավերների ուղղությամբ՝ ներառյալ Չինաստանի ռազմական ուժի աճը, Ռուսաստանի ագրեսիվության աճը, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության նոր դաժան ձեւերը, կիբերհանցագործություններն ու միջուկային զենքի տարածումը:

Ստոլտենբերգը նաեւ հասկացրել է, որ միությունը կշարունակի հետագայում հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ երկու սկզբունքների հիման վրա. «Միությունը հավատարիմ է Ռուսաստանի նկատմամբ երկկողմանի մոտեցմանը՝ զսպում եւ երկխոսություն»: Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ն երբեք Հյուսիսատլանտյան միությունը պաշտպանելու համար այնքան ջանք չի գործադրել, որքան ներկայում: «Մյուս կողմից հատկապես բարդ ժամանակաշրջանում մենք պետք է շարունակենք խոսել մեր հարեւանների՝ Ռուսաստանի հետ, վերահսկողության տակ պահել զենքն ու ռազմական եւ քաղաքական այլ խնդիրները: Եթե մենք չերկխոսենք միմյանց հետ, մենք չենք կարողանա ո՛չ կարգավորել մեր տարաձայնությունները, ո՛չ բարելավել փոխըմբռնումը»,-ասել է Ստոլտենբերգը: