Կալիֆոռնիայի դաշնային դատավորը չեղարկել է հարձակողական զենքի արգելքը, որը գործել է 30 տարվա ընթացքում: Դատարանը դա անվանել է «անհաջող գիտափորձ», հաղորդում է New York Times պարբերականը:

Կալիֆոռնիան արգելել էր հարձակողական զենքի վաճառքը 1989 թվականին, երբ ահաբեկչի երեք րոպեանոց զայրույթը սպանել էր Կալիֆոռնիայի Ստոքթոնի կրտսեր դպրոցում հինք երեխաներին եւ վիրավորել շուրջ 30 աշակերտներին եւ ուսուցիչներին:

Սակայն 2019 թվականին այդ որոշումը բողոքարկել էին San Diego County Gun Owners քաղաքական կազմակերպության ակտիվիստները:

Ուրբաթ Սան Դիեգոյի դաշնային դատավորն անվանել է ոչ սահմանադրական կալիֆոռնիական արգելքը:

«Կառավարությունն իրավունք չունի պարտադրել ամերիկացի քաղաքացիներին իրենց սեփական նոր քաղաքական որոշումներն այն հարցերում, որոնք վերաբերում են սահմանադրական իրավունքներին»,-հայտարարել է նա:

Այդուհանդերձ, նահանգի գլխավոր դատախազ Ռոբ Բոնթի խնդրանքով դատարանը տրամադրել է 30 օր բողոքարկելու համար:

Ավելի վաղ զենքի կիրառմամբ բռնության աճի ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին հայտարարել էր երկրում զենքի շրջանառությունը խստացնելու անհրաժեշտության, մասնավորապես, հարձակողական զենքն արգելելու, ինչպես նաեւ զենքի վաճառքի ստուգումները խստացնելու մասին: