Ոստիկանությունը ձերբակալել եւ մեղադրանք է ներկայացրել տղամարդուն Իլինոյսից դեռահասի սպանության մեջ: Զոհի մարմինը հայտնաբերվել էր շուրջ 50 տարի առաջ: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
76-ամյա Բարի Լի Ուելփլին ձերբակալվել է հունիսի 2-ին Նեյփերվիլի 15-ամյա բնակչուհի Ջուլի Էն Հենսոնի սպանության համար, հայտնում է Նեյփերվիլի ոստիկանության վարչությունը:
Սպանությունը կատարվել է 1972 թվականին: Այդ ժամանակ Ջուլի Հենսոնը չէր վերադարձել տուն բեյսբոլի խաղից հետո: Ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերվել էր դաշտում դանակով հասցված բազմաթիվ վնասվածքներով եւ սեռական բռնության հետքերով:
Նեյփերվիլի ոստիկանության բաժնում հայտնել են, որ գործող կասկածյալին հայտնաբերել են 49 տարի տեւած հետաքննության արդյունքում ԴՆԹ թեստի շնորհիվ. ձերբակալվածի բարեկամներից մեկը ԴՆԹ թեստ էր հանձնել ընտանեկան պատնությունն ուսումնասիրելու համար: Արդյունքները մասնակիորեն համընկել էին նյութի հետ, որը հայտնաբերվել էր հանցանքի վայրում:





























