Մեքսիկայում բերման է ենթարկվել Նայարիթի նախկին նահանգապետ Ռոբերտո Սանդովալը ապօրինի ծագման ռեսուրսներով գործողություններին մասնակցելու կասկածանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են Ազգային հետախուզական կենտրոնի զինծառայողներն ու աշխատակիցները: Հետաքննության շրջանակում ուժայիններն անցկացրել են խուզարկումներ Նայարիթ, Հալիսկո, Նուեւո-Լեոն եւ Մեխիկո նահանգների ավելի քան 40 հասցեներում, ինչպես նաեւ երկրի մայրաքաղաքում:
Սանդովալին նաեւ կարող են մեղադրանք առաջադրել կազմակերպված հանցավոր գործունեության մեջ մասնակցության համար: ԱՄՆ-ում հայտարարել են «Հալիսկոյի նոր սերունդ» նարկոկարտելի հետ քաղաքական գործչի հնարավոր կապերի մասին:





























