Տեխասի բնակչուհին մեղադրվում է մատնահարդարման սրահում կրակ բացելու եւ դրա տիրոջը վիրավորելու մեջ, քանի որ դժգոհ էր ծառայությունների արժեքից, ասվում է շերիֆի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մայիսի վերջին ոստիկանության աշխատակիցները տեղեկություններ էին ստացան Տեխասի Հարիս շրջանի գեղեցկության սրահում կրակոցների մասին: Տեղ հասնելուն պես նրանք հայտնաբերել էին հաստատության սեփականատիրոջը` ասիական ծագմամբ 42-ամյա տղամարդուն, հրազենային վնասվածքներով: Հրաձգությունը կազմակերպած կինը դիմել էր փախուստի դեպքի վայրից:

«Քննիչները պնդում են, որ երկու քույր մտել են հաստատություն եւ օգտվել են մանիկյուրի եւ պեդիկյուրի ծառայություններից: Երկու կինն էլ դժգոհ էին ծառայությունների գներից եւ վիճի էին բռնկվել սեփականատիրոջ հետ»,- ասվում է Հարիս շրջանի շերիֆի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ: Վեճի ընթացքում այցելուներից մեկը կրակել էր տղամարդու վրա:

Տղամարդուն տեղափոխել էին հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր, իսկ կանանցից մեկին մեղադրանք է առաջադրվել: