Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կոչ է արել դադարեցնել իսլամաֆոբիան Կանադայում այն ​​բանից հետո, երբ լուրեր տարածվեցի, որ Լոնդոնում ավտոմեքենան գուցե դիտավորյալ վրաերթի է ենթարկել մահմեդական ընտանիքին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իսլամաֆոբիան տեղ չունի մեր ոչ մի համայնքում: Այդ ստոր ատելությունը պետք է դադարեցվի»,- երկուշաբթի Twitter-ում գրել է կառավարության ղեկավարը: Նա նաեւ հայտարարել է, որ իրեն «սարսափեցրել է» լուրը, ինչպես նաեւ համերաշխություն է հայտնել Կանադայի բոլոր մահմեդականներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի երեկոյան Լոնդոնում ովտոմեքենայի վրաերթի արդյունքում մահացել է մահմեդական ընտանիքի հինգ-չորս անդամ` 15-ից 74 տարեկան: Ոստիկանությունը բերման էր ենթարկել ավտոմեքենայի վարորդին` տեղի 20-ամյա բնակիչ Նաթանիել Վելթմանին, ով կասկածվում է դիտավորյալ վրաերթի մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս սպանության եւ մեկ սպանության փորձի համար: Կանադացին կարող է մեղադրվել ահաբեկչության մեջ, եթե ապացուցվի, որ նա գործել է որոշակի սոցիալական խմբի նկատմամբ ատելությունից ելնելով: