Հնդկաստանի արեւելյան Արեւմտյան Բենգալա նահանգում վերջին 24 ժամվա ընթացքում կայծակի հարվածներից առնվազն 27 բնակիչ մահացել է, հայտնում է The Times of India-ն:

Զոհ են դարձել նահանգի վեց շրջանների բնակիչները, զոհվածների թվում երեք կին կա:

Ըստ տեղական իշխանությունների` միջադեպի պատճառն այն է, որ ամպրոպի ժամանակ մարդիկ շարունակում են աշխատել դաշտում` չնայած արտակարգ իրավիճակների ծառայության կողմից հայտարարված վտանգի բարձր մակարդակին: Արեւմտյան Բենգալիայի կառավարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ նահանգի բնակիչներին հորդորել է պահպանել անվտանգության միջոցառումները տարածաշրջանում շարունակվող տեղումների եւ ամպրոպի կապակցությամբ: