Սեւ ծովում կործանվել է Բուլղարիայի ՌՕՈւ-ին պատկանող ՄիԳ-29 կործանիչը, որն ուսումնավարժական խնդիր էր իրականացնում «Շաբլա-21» զորավարժությունների շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կործանիչը կորցրել է ռադիոկապն ու անհետացել ռադարներից ժամը 00:45-ին:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: 

Զորավարժությունները դադարեցվել են: