Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բանակցությունները տեղի կունենան Լա Գրանժ ամառանոցում, տեղեկացրել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Շվեյցարիան շնորհակալություն է հայտնում երկու երկրներին Ժնեւն ընտրելու վստահության համար»,- ավելացվում է Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։

ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը կկայանա հունիսի 16-ին Ժնեւում։ Ակնկալվում է, որ նրանք կքննարկեն ռազմավարական կայունության, համավարակի դեմ պայքարի հարցերը, միջազգային օրակարգը եւ տարածաշրջանային հակամարտությունները։

Վաշինգտոնը մշտապես ուժեղացնում է պատժիչ ճնշումը Մոսկվայի վրա՝ օգտագործելով «մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» որպես սահմանափակումների պատրվակ։ Իր հերթին, ԱՄՆ-ը հայտնվել է Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցուցակում։ ԱԳՆ-ում նշել են, որ այժմ հարաբերությունները երկրների միջեւ փակուղում են եւ գլխավորը դրանից դուրս գալու միջոցներ գտնելն է։