Եվրոպացիները կարծում են, որ ԱՄՆ-ն չի կիսում նրանց արժեքներն ու համոզմունքները: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարցման արդյունքները:  

Եվրոպական խորհրդի պատվերով Datapraxis եւ  YouGov ընկերությունները հարցումներ են անցկացրել ԵՄ 12 երկրներում: Արդյունքները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր հինգ հարցվածների մեկը համաձայն է, որ ԱՄՆ-ն կիսում է Եվրոպայի հետ ընդհանուր արժեքները:

Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ձգտում է ամրապնդել կապերը եվրոպացի գործընկերների հետ , դեռ չի հաջողվում դա անել, նշում է գործակալությունը:

Պատճառներից մեկը կարող է լինել Եվրոպայի բնակիչների վերաբերմունքն ու ԱՄՆ քաղաքականությունը: