Հունիսի 26-ին Շարմ էլ Շեյխ ժամանած գերմանացի բժիշկները հետազոտել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին եւ հաստատել, որ նա հիվանդ է քաղցկեղով:
Բժիշկների շարքում է եղել նաեւ 2010թ-ին Մուբարաքին վիրահատած վիրաբույժը: Ըստ նրանց ախտորոշման` նախկին նախագահի մոտ առակա է «B առաջին աստիճանի» քաղցկեղ, որը դանդաղ «առաջ է շարժվում»:
Ներկայումս Մուբարաքը գտնվում է Շարմ էլ Շեյխի հիվանդանոցում, որտեղ հայտնվել էր հարցաքննություններից մեկի ժամանակ ինքնազգացողության վատացումից հետո:



























