Չինաստանում ավելի քան հազար մարդ է ձերբակալվել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտով կրիպտոարժույթ գնելու մեղադրանքով, հայտնել է AFP-ն:
Չինաստանում բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթով համաշխարհային առեւտրի գրեթե 80 տոկոսը, չնայած Չինաստանում այն արգելված է: Պաշտոնյաները սկսել են ուշադիր հետեւել կրիպտոարժույթի մայներներին՝ կանխելու համար շահարկումները եւ վերջ դնելու փողերի լվացմանը:
Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է կրիպտոարժույթ գնելու միջոցով փողերի լվացմանը մասնակցած 1100 մարդու, ասվում է հասարակական անվտանգության նախարարության հայտարարության մեջ:
Նախարարության հայտարարության համաձայն՝ խաբեբաները հաճախորդներից միջնորդավճար են գանձել` անօրինական եկամուտը կրիպտոբորսաների միջոցով վիրտուալ արժույթի վերածելու համար` առանց նշելու արժեքը:
Չինաստանը 2019 թվականին արգելել է կրիպտոարժույթով առեւտուրը եւ ավելի ու ավելի են խստացվում բիթքոինի մայնինգի սահմանափակումները:





























