Ֆրանսիայի դատարանը 28-ամյա տղամարդուն չորս ամսվա ազատազրկման է դատապարտվել նախագահ Էմանուել Մակրոնին ապտակելու համար, հայտնում է AP-ն:
Վալանս քաղաքի դատարանը Դեմիան Թարելին մեղավոր է ճանաչել պետական լիազորություններով օժտված անձի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նրան չորս ամիս ազատազրկման եւ եւս 14 ամիս պայմանական ազատազրկման են դատապարտել, ինչպես նաեւ հինգ տարի արգելվել է պետական պաշտոններ զբաղեցնել եւ զենք ունենալ:
Թարելը իրեն անվանել է աջ կամ ծայրահեղ աջ «հայրենասեր» եւ տնտեսական բողոքի «դեղին ժիլետների» շարժման անդամ: Նա բղավել է ռոյալիստների դարավոր մարտական կոչը՝ հարվածելով նախագահին:
Դատարանում նա հայտարարել է, որ հարձակումը իմպուլսիվ է եղել եւ չպլանավորված՝ Ֆրանսիայի «անկման» հետ կապված զայրույթի հետեւանքով։





























