Բացահայտվել է երչուհի Լեդի Գագայի «բարեգործական խարդախությունը»:
Ճապոնիայի ողբերգական երկրաշարժից հետո Լեդի Գագան հայտարարել էր լայնածավալ բարեգործական ակցիայի մասին: Ողջ աշխարհով մեկ ռետինե ապարանջաններ էին վաճառվել «Lady Gaga Japan earthquake relief wristbands» բովանդակությամբ: Մեկ զարդի գինը կազմում էր ընդամենը 5 դոլար:
Ընդհանուր առմամբ վաճառվել է 3 մլն դոլարի ապարանջան: Ընդ որում Լեդի Գագան եւ նրա մենեջմենթը խոստացել էին ողջ գումարն ուղարկել երկրաշարժից տուժածներին:
Սակայն Միչիգանի Սաութֆիլդ քաղաքի 1800LAWFIRM ընկերության իրավաբանները պարզել են, որ ակցիայի կազմակերպիչները զգալի բարձր գին են վերցրել ապարանջանների համար, եւ ավել գինը փոխանցվել է երգչուհու հաշվին: Արդյունքում ընկերությունը հայց է ներկայացրել երգչուհու դեմ:




























