«Ավիատրանս» խոշորագույն ավիագործակալության սպասարկման սրահում /Երեւան, Մաշտոցի 15/ բացված` «Յունիբանկի» պրոմո-կետը սկսել է իր աշխատանքը: Այդ մասին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից: Պրոմո-կետի աշխատակիցները հաճախորդներին ներկայացնում են սպառողական վարկավորման պայմանները, մատուցում խորհրդատվություն, պարզաբանում վարկավորման գործընթացը եւ, անհրաժեշտության դեպքում, օգնում են վարկային հայտի լրացման եւ փաստաթղթերի ներկայացման գործում:
«Յունիբանկը» ավիատոմսերի ձեռքբերման համար վարկեր է տրամադրում հետեւյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 300 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը` 24%, ժամկետը` 24 ամիս, կանխավճարը` 0-30%: U-Fly վարկը տրամադրվում է բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկի տրամադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից: Հաշվի բացումը եւ սպասարկումն իրականացվում է անվճար:
Շուտով «Յունիբանկը» պրոմո-կետեր կբացի նաեւ մարզերում, մասնավորապես, «Ավիատրանս» գործակալության սպասարկման կետերում Գյումրիում եւ Վանաձորում: Ներկա դրությամբ, «Յունիբանկն» ունի 4 պրոմո-կետ:



























