Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդի կարծիքը շատ դրական է: Նման տեսակետ է հայտնել Վրաստանում Եվրախորհրդի մշտական ներկայացուցիչ Մամուկա Ժղենտը, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Այս մասին նա հայտարարել է Ստրասբուրգում, ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի նիստից առաջ, որտեղ պետք է քննարկվեր Վրաստանի մասին զեկույցը:
ԵԽ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանի կողմից պատրաստած փաստաթուղթը վերաբերում է Վրաստանի պարտավորվածություններին: Եվրախորհուրդը Վրաստանին առաջարկում է ընտրություններից կես տարի առաջ, նոր ընտրական օրենսգիրք ընդունել:
Եվրախորհուրդը Վրաստանին խորհուրդ է տալիս նոր օրենսդրություն ընդունել նաեւ Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ:




























