Ճապոնիայի կենտրոնական մասում հունիսի 29-ին 5,5 եւ 5,1 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել:

Սեյսմոլոգների խոսքով, երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Նագանո պրեֆեկտուրաում, իսկ օջախը` երկրի մակերեւույթին շատ մոտ:

Ստորերկրյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 11-ում, գրում է Gazeta.ru-ն:

Ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել, սակայն ազգային օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացրել է նոր ցնցումների մասին: Զոհերի մասին տեղեկություն չկա: