Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի փեսան՝ Թիմուր Կուլիբաեւն ընտվել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նոր կազմում։
Ռուսական գազային հոլդինգի տնօրենների խորհրդի նոր կազմն ընտրվել է հունիսի 30-ին։
Կուլիբաեւը Ղազախստանի պետական նավթագազային գիգանտ «Կազմունայգազ»-ի տնօրենների խորհրդի նախագահն է։ Նա նաեւ ղեկավարում է աշխարհում ուրան արտադրող ամենախոշոր՝ «Կազատոմպրոմ»-ի տնօրենների խորհուրդը, ղազախստան թեմիր ժոլի» աազգային երկաթուղային ընկերությունը եւ «Սամրուկ-Էներգո» էլեկտրոէներգետիկական հոլդինգը։ Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 1,3 մլրդ դոլար։




























