«Վեդոմոստի» թերթը «համարձակվել է» կանխատեսել Ռուսաստանի նախագահի՝ մեկ տարի հետոյի համար նախատեսված ուղերձի բովանդակությունը։
«Ռուսաստանի նախագահի 2012-ի բյուջետային ուղերձում հավանաբար անշարժ գույքի նկատմամբ հարկեր մտցնելու առաջարկ կլինի»,- ենթադրում է պարբերականը։
Մենք դրանում վստահ ենք, քանի որ 2002 թվականից սկսած՝ բյուջետային քաղաքականությանը նվիրված նախագահական 9 ուղերձներում խոսվում է այդ միջոցի անհրաժեշտության մասին։ Այնպիսի տպավորություն է, ասես անշարժ գույքի հանդեպ հարկի մասին կետը ավտոմատ կերպով տեղափոխվում է մեկ ուղերձից մյուսը։




























