Կիեւում՝ Ուկրաինայի նախագահի նստավայրի առջեւ կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպման պաշտոնական արարողությունը։

Զինվորական նվագախումբը կատարել է երկու երկրների հիմները, նախագահներն անցել են պատվո պահակախմբի մոտով։

Արարողությունն ավարտվել է պաշտոնական պատվիրակությունների փոխադարձ ներկայացմամբ, հայտնում է ՈՒԿՐԻՆՖՈՐՄ-ը։

Նախագահի նստավայրում Յանուկովիչը եւ Սարգսյանը դեմառդեմ հանդիպում կունենան։ Երկրների ղեկավարների նախագահությամբ կկայանան ընդլայնված ձեւաչափով հայ-ուկրաինական բանակցություններ։ Կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր, ինչից հետո Յանուկովիչը եւ Սարգսյանը կհանդիպեն լրագրողների հետ։

Նախատեսվում է, որ նախագահները կմասնակցեն հայ-ուկրաինական բիզնես-ֆորումի աշխատանքներում։