26-ամյա թուրք ուսանող Թայլան Յըլդըրըմը սպանվել է Բելառուսի Գոմել քաղաքի սրճարաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում:
Ինչպես հայտնում է SalamNews-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, վեճը եղել է կենցաղային հողի վրա, բեալռուս եւ թուրք ուսանողների միջեւ: Յըլդըրըմը փորձել է բաժանել կռվողներին, եւ տեղացի խուլիգանները հիշել են նրա դեմքը:
Սրճարանից դուրս գալիս բելառուս ուսանողները հրել են Թայլանին, նա ընկել եւ գլխով բախվել է գետնին:
Ծանր վնասվածք ստացած ուսանողին տեղափոխել են հիվանդանոց: 15 օր գտնվելով կոմայի մեջ, նա մահացել է այդպես էլ ուշքի չգալով:




























