Պարզվել են այս գիշեր Բագրատունյաց պողոտայում տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում տուժած անձանց ինքնությունը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 1-ին, ժամը 23:35-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայի «ՌանՕյլ» բենզալցակայանի դիմաց «Ֆորդ Մուսթանգ»մակնիշի 20 ՕՏ 507 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ ընդհարվել 57-ամյա Վանիկ Հայրյանի կողմից վարած ԳԱԶ-32 213 մակնիշի 1615 Տ համարանիշի 44 երթուղու միկրոավտոբուսին, այնուհետեւ «Ֆորդ Մուսթանգը» բախվել է մայթեզրին կայանված «Ֆոլկսվագեն» մակնիշի 19 ՍՏ 859 համարանիշի ավտոմեքենային:
Բախման հետեւանքով ԳԱԶԵԼ-ի վարորդ Վանիկ Հայրյանը եւ ուղեւորներ, 53-ամյա Թերեզա Վարդանյանը, 84-ամյա Շավարշ Հարությունյանը եւ 53-ամյա Գայանե Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Ֆորդ Մուսթանգի» վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Նա ավելի ուշ ինքնակամ ներկայացել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հարություն Խալաթյանին: Պարզվել է` նա 31-ամյա Ռաֆայել Սարգսյանն է, ում քննիչի որոշմամբ ուղարկել են Պռոշյանի հիվանդանոց` սթափության թեսթ անցնելու: Պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:












Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի



























