«Երեւան մշակույթի ակումբ»-ի նախաձեռնությամբ Հայաստանի պետական կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով այցելել է Գյումրի: Հանրակրթական դպրոցների, նախակրթարանների երեխաներից բացի կրկեսին մասնակցելու հնարավորություն էին ունեցել նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող գյումրեցի 100-ից ավելի երեխաներ:
«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց հասարակական կազմակերպությունը անգլիական հիմնադրամի աջակցությամբ ապահովել էր հաշմանդամություն ունեցող երեխաների ներկայությունը կրկեսին:
«Հայկական Կարիտաս» ՀԿ-ի «Արեգակ» կենտրոնի խմբի ղեկավարի կարծիքով, հատուկ կարիքներով երեխաների ինտեգրումը հասարակություն բավականին բարդ եւ երկարատեւ աշխատանք է պահանջում: Որպես ինտեգրման մի տարբերակ ընտրվել է հասարակական տարբեր միջոցառումներին այս երեխաների պարտադիր մասնակցությունը:




























